Գիտեք՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքի ընդունումից հետո, ես հայտարարել եմ, որ Եվրամիության և ԵԱՏՄ անդամակցումը միաժամանակ հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալուն։
«Երբ գա այդ կետը, որ ընտրությունը վերջնական լինի ու անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում:
Եթե մենք սա հայտարարում ենք պաշտոնական մակարդակում, ուրեմն հնարավոր է դուրս գալը: Հնարավոր է ցանկացած սցենար, դա կապված է այդ թվում մեր ժողովրդի արտահայտած կամքի հետ, մեր ընթացիկ իրավիճակների հետ և բանակցային գործընթացների հետ և իրադրության ու հնարավորությունների և այլընտրանքների վերլուծության մեր արդյունքների և հեռանկարների հետ»,- ասաց նա: