Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը Պեկինում կմասնակցեն ռազմական շքերթի
Օգոստոսի 28, 2025

Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը Պեկինում կմասնակցեն ռազմական շքերթի

By Օգոստոսի 28, 2025 0

26 երկրների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության արդյունքում տարած հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարություններին, հաղորդում է «Xinhua»-ն։

Հայտարարության մեջ առաջին օտարերկրյա առաջնորդը, որի անունը նշված է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, երկրորդը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Պեկինում տոնակատարություններին կմասնակցեն նաև Կամբոջայի, Վիետնամի, Լաոսի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Պակիստանի, Նեպալի, Մալդիվների, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Կոնգոյի Հանրապետության, Զիմբաբվեի, Սերբիայի, Սլովակիայի, Կուբայի և Մյանմայի առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները, հաղորդում է գործակալությունը։

Սեպտեմբերի 3-ին Պեկինում կանցկացվի լայնածավալ շքերթ։ Արարողությունը կտևի 70 րոպե, որի ընթացքում Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը կներկայացնի զորքերի ավանդական տեսակները և զինված ուժերի նոր ճյուղերը՝ 45 անձնակազմ, առաջադեմ հրթիռային տեխնոլոգիաներ, տանկեր, ինքնաթիռներ և ազգային արտադրության անօդաչու համակարգեր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները նշանակալի հանդիպում կունենան․ դեսպան

Ծաղկաձորում էլիտար շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

Ես կմնամ հայ ժողովրդի բարեկամը․ Իրանի դեսպանը սեպտեմբերին ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում

Կտրիճ Ներսիսյանը ճիշտ կանի` օր առաջ հեռանա, որ Էջմիածնի հավաքը չդառնա անբեկանելի իրողություն. Փաշինյան. Տեսանյութ

Կառավարությունը հաստատեց 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները

Հայաստանի եղանակը մեզ մի փոքր զարմացրեց․ Օլիմպիայի գլխավոր մարզիչ

Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը Պեկինում կմասնակցեն ռազմական շքերթի

Արմավիրի մարզում ատեստավորվել է 654 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցություն

Չենք կարող ապագայի համար կանխատեսում անել, չենք ասում խաղաղության պայմանագիր է կնքվել․ Միրզոյան

ՔՊ-ի հույսերն Էջմիածնի հարցում չեն արդարանում. «Հրապարակ»

Քանի որ հայտարարագրման համակարգը ձախողվել է, որոշել են մանրմունր «բարեգործություններ» անել․ «Փաստ»

Կկախի՞ պատից Փաշինյանի լուսանկարը․ «Հրապարակ»

Փաշինյանը որոշել է շրջագայել․ «Հրապարակ»

Փաշինյանը «ռեստարտ» է անում թիմը. «Ժողովուրդ»