Ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի. «Փաստ»
Օգոստոսի 30, 2025

Ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի. «Փաստ»

By Օգոստոսի 30, 2025 3

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության բեռնատարները։ Ներկայումս ռուսական տարածքում արգելափակված է գյուղմթերքով բեռնված շուրջ 70-80 բեռնատար, որոնց թիվը անընդհատ աճում է։ 

«Սպայկա»-ն Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է։ Բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլև Հայաստանի գյուղմթերք արտադրողներին՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ արտահանման շղթայում։

Թե ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի և արդյոք այն ժամանակավոր բնույթ է կրում, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում»։

Rate this item
(0 votes)

Լրահոս