Եմենի հուսիները հրթիռային հարված են հասցրել իսրայելական նավթային լցանավին
Սեպտեմբերի 01, 2025

Եմենի հուսիները հրթիռային հարված են հասցրել իսրայելական նավթային լցանավին

By Սեպտեմբերի 01, 2025 0

Եմենի հուսիները հայտարարել են, որ հրթիռային հարված են հասցրել իսրայելական նավթային լցանավին:

«Մենք բալիստիկ հրթիռով ուղիղ հարված ենք հասցրել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող իսրայելական նավթատար լցանավին», - ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Mehr-ը։ 

Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ նշված ռազմական գործողությունը իրականացվել է ի նշան ճնշված պաղեստինցի ժողովրդին և նրա քաջարի մարտիկներին աջակցության, ինչպես նաև «սիոնիստական թշնամու կողմից Գազայի հատվածում մեր եղբայրների դեմ կատարված ցեղասպանությանն ու հանցագործություններին» ի պատասխան։

Նա ընդգծել է, որ այդ գործողությունները չեն դադարի մինչև պատերազմի ավարտը և Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի շրջափակման վերացումը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ–ին անդամակցելու հայտը

Սևանի հոգեբուժարանի բժիշկը կաշառք է վերցրել բանակից ազատելու ախտորոշման համար

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանավորված. փաստաբան

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց՝ փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները

«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված. Ալիև

Եթե ասում ենք՝ չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, բայց Սահմանադրությամբ ունենք, ուրեմն Սահմանադրությունը պետք է բերենք «իրական» տեքստի. ՔՊ-ական պատգամավոր

Սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով

Մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Ռուսաստանում լուծարել են Ուրալի ադրբեջանական սփյուռքը

ԱԱԾ Հակահետախուզության վարչության պետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից. Armlur

Շոգը նվազում է․ Եղանակը Հայաստանում

Եմենի հուսիները հրթիռային հարված են հասցրել իսրայելական նավթային լցանավին

Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ալիևի հետ

Մուրճով հարվածել է գլխին․ Կապանում պարտքի շուրջ վեճն ավարտվել է դաժան սպանությամբ