Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ալիևի հետ
Սեպտեմբերի 01, 2025

Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ալիևի հետ

By Սեպտեմբերի 01, 2025 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։ Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին»,– ասված է հաղորդագրությունում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
Հիշեցնենք` Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր` Արփիի հետ Չինաստան է մեկնել օգոստոսի 31-ին` ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Չինաստանում Փաշինյան–Պուտին, Փաշինյան–Էրդողան հանդիպումներ են կայացել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ–ին անդամակցելու հայտը

Սևանի հոգեբուժարանի բժիշկը կաշառք է վերցրել բանակից ազատելու ախտորոշման համար

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանավորված. փաստաբան

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց՝ փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները

«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված. Ալիև

Եթե ասում ենք՝ չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, բայց Սահմանադրությամբ ունենք, ուրեմն Սահմանադրությունը պետք է բերենք «իրական» տեքստի. ՔՊ-ական պատգամավոր

Սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով

Մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Ռուսաստանում լուծարել են Ուրալի ադրբեջանական սփյուռքը

ԱԱԾ Հակահետախուզության վարչության պետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից. Armlur

Շոգը նվազում է․ Եղանակը Հայաստանում

Եմենի հուսիները հրթիռային հարված են հասցրել իսրայելական նավթային լցանավին

Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ալիևի հետ

Մուրճով հարվածել է գլխին․ Կապանում պարտքի շուրջ վեճն ավարտվել է դաժան սպանությամբ