«Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթային կորպորացիան Մոնղոլիայի տարածքով գազատարի կառուցման մասին հուշագիր են ստորագրել
Սեպտեմբերի 02, 2025

«Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթային կորպորացիան Մոնղոլիայի տարածքով գազատարի կառուցման մասին հուշագիր են ստորագրել

By Սեպտեմբերի 02, 2025 5

«Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթային կորպորացիան ռազմավարական համագործակցության նոր հուշագիր են ստորագրել, որը ներառում է պայմանավորվածություն «Սիբիրի ուժը 2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով «Սոյուզ-Վոստոկ» տարանցիկ գազատարի կառուցման վերաբերյալ, հայտարարել է «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Երեք երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի ղեկավարների կողմից արված հրապարակային հայտարարության հիման վրա այսօր ստորագրվել է իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր՝ «Սիբիրի ուժը 2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով «Սոյուզ-Վոստոկ» տարանցիկ գազատարի կառուցման վերաբերյալ։ Այս նախագիծը թույլ կտա տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Ռուսաստանից Մոնղոլիայի տարածքով», – ասել է Միլլերը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ներկայությամբ տեղի է ունեցել «Գազպրոմ» ԲԲԸ-ի և Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի (CNPC) միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն։ Ստորագրվել է չորս փաստաթուղթ, այդ թվում՝ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, որն ընդլայնում է ընկերությունների միջև փոխգործակցության ոլորտները։ 

«Սա այժմ կլինի աշխարհի ամենախոշոր, ամենամասշտաբային և ամենաթանկարժեք նախագիծը գազի արդյունաբերության ոլորտում», – նշել է ռուսական ընկերության ղեկավար Միլլերը։

Միլլերը նշել է, որ մոտ ապագայում կողմերը պետք է վերջնականապես հաստատեն նախագծի մի շարք պարամետրեր։

Միաժամանակ նա պարզաբանել է, որ Չինաստանի համար գազն ավելի մատչելի կլինի, քան Եվրոպայի համար։

Ակնկալվում է, որ նոր համաձայնագրով մատակարարումներ կիրականացվեն 30 տարվա ընթացքում։

«Սիբիրի ուժը 2» գազատարի նախագծումը սկսվել է 2020 թվականին: Ինչպես նշել է Միլլերը, գազատարի կառուցման որոշումը կայացվել է դեռևս նախքան «Սիբիրի ուժը» գլխավոր գազատարի շահագործման հանձնելը և Չինաստան ռուսական գազի մատակարարումների սկսվելը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բելառուսի համար Ռուսաստանին փոխարինող չկա, նույնն էլ Ռուսաստանի համար. Վլադիմիր Պուտին

Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Սեպտեմբերի 2-ի մագնիսական փոթորիկը անցնում է «մեղմ» սցենարով

Եթե ողջ եմ, արդեն լավ է. Պուտին

Իրանում հայտարարել են, որ «Եվրոպական եռյակ»-ը պահանջում է վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

Զեյնալյանը չընտրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում. նոր մրցույթ կլինի

Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 1 ամսով

Պուտինը խորհուրդ է տալիս Եվրոպային դադարեցնել Ուկրաինային գազի մատակարարումը

Երևանի կենտրոնում ավտոմեքենա է պայթել

«Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթային կորպորացիան Մոնղոլիայի տարածքով գազատարի կառուցման մասին հուշագիր են ստորագրել

Ադրբեջանցի սահմանապահները Հայաստանից Ադրբեջան սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացու են ձերբակալել

Ռուսաստանը երբեք չի առարկել Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, բայց ՆԱՏՕ-ն այլ հարց է. Պուտին

Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում է

ՀՀ-ում կստեղծվի պետական հարթակ տների վաճառքի մասին հայտարարությունները ստուգելու համար

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ