Լավրովը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին
Սեպտեմբերի 04, 2025

Լավրովը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին

By Սեպտեմբերի 03, 2025 6

Մոսկվան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նոր համակարգի ձևավորմանը, որը կդառնա Եվրասիայում անվտանգության ընդհանուր ճարտարապետության բաղկացուցիչ մասը: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Եվ պետք է Ռուսաստանի ու Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նոր համակարգը ձևավորվի որպես Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ընդհանուր մայրցամաքային ճարտարապետության բաղկացուցիչ մաս», – ասել է նա ինդոնեզական «Կոմպաս» թերթին տված հարցազրույցում։

Նախարարն ընդգծել է, որ «կայուն խաղաղությունն անհնար է առանց հակամարտության սկզբնա​​պատճառներն արմատապես վերացնելու»։ 

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ «որպեսզի խաղաղությունը հաստատուն լինի, անհրաժեշտ է ճանաչել և միջազգային իրավական եղանակով ձևակերպել նոր տարածքային իրողությունները, որոնք առաջացել են Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելուց հետո»։Լավրովը հավելել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակը, այսինքն՝ այն պայմանները, որոնք ամրագրված են Ուկրաինայի 1990 թվականի անկախության հռչակագրում, և որոնց հիման վրա ուկրաինական պետականությունը ժամանակին ճանաչվել է Ռուսաստանի և ամբողջ միջազգային հանրության կողմից»։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ուկրաինան այսօր «միակ երկիրն է, որտեղ օրենսդրական մակարդակով արգելված է բնակչության զգալի մասի լեզվի օգտագործումը»։ «Ոչ պակաս կարևոր է ապահովել մարդու իրավունքների վերականգնումը և պահպանումը այն տարածքներում, որոնք մնում են Կիևի ռեժիմի վերահսկողության տակ, որը, ինչպես ես արդեն նշել եմ, ոչնչացնում է Ռուսաստանի, ռուսների և ռուսախոս մարդկանց հետ կապված ամեն ինչ՝ ռուսաց լեզուն, մշակույթը, ավանդույթները, կանոնական ուղղափառությունը, ռուսալեզու լրատվամիջոցները», – նշել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Փաշինյանը հանդիպում է անցկացնում Ճապոնիայի վարչապետի հետ

Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել. ովքեր են նրանք․ «Հրապարակ»

Թրամփը «պատերազմ կսկսի նարկո-ահաբեկչական կազմակերպությունների դեմ». Ռուբիո

Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են փախստականներին հյուրանոցներից տեղափոխել պահեստներ

ԱՄՆ-ում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պուտինի այցը Չինաստան վերածվեց իսկական դիվանագիտական մարաթոնի. ТАСС

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը արդարացված է համարում տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության պատճառով. Զախարովա

Կանանց գերհիշողությունը. ինչպես է գեղեցիկ սեռը տեսնում թաքնված կապերը բիզնեսում

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» մուտքը

«Հրապարակ». Նախագահի երկու թեկնածու կա

«Ժողովուրդ». ԱՄՆ-ից հյուրեր են գալիս Հայաստան. քննարկվելու է 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը»

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող