Մոսկվայում գործարկվել է առաջին անօդաչու տրամվայը
Սեպտեմբերի 04, 2025

Մոսկվայում գործարկվել է առաջին անօդաչու տրամվայը

By Սեպտեմբերի 03, 2025 5

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանում առաջին անօդաչու տրամվայի գործարկման մեկնարկի արարողությունը։ Դրան մասնակցել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Москва 24-ը։

Նոր տրամվայը կսկսի ուղևորներ տեղափոխել քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ «Մետրո Շչուկինսկայա – Կուլակով փողոց» երթուղով։ Պաշտոնական մեկնարկից առաջ տրանսպորտը անցել է փորձարկման երեք փուլ։

Սոբյանինը նշել է, որ մինչև տարեվերջ Մոսկվայում կհայտնվեն ևս երեք անօդաչու տրամվայներ, մինչև 2026 թվականը թիվը կհասնի 15-ի, իսկ մինչև 2030 թվականը նման տրանսպորտը կփոխարինի մայրաքաղաքի բոլոր տրամվայների երկու երրորդին։ 

Սոբյանինի խոսքով՝ հաջորդ խնդիրը կլինի անօդաչու մետրոյի գնացքի մեկնարկը, որը տեղի կունենա 2026 թվականին՝ 2025 թվականի փորձարկումներից հետո։

Rate this item
(0 votes)

Լրահոս