24News-ի տեղեկությունների համաձայն՝ այս գիշեր ոստիկանները թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ-ական նախկին սոցապնախարար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին:
Ընդ որում, ըստ մեր ունեցած տեղեկատվության, ոստիկանների գործողության ժամանակ նա եղել է ընկերոջ հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայում՝ 01WM808 պետհամարանիշներով:
Ձերբակալության ժամանակ, ըստ մեր աղբյուրի, ընկերոջը հաջողվել է փախուստի դիմել, իսկ ՔՊ-ականի եղբայրը բերման է ենթարկվել ոստիկանության Էջմիածնի բաժին: 24News-ը դիմել է նաև ՆԳՆ՝ պաշտոնական մեկնաբանության խնդրանքով։