ՌԴ-ն զգուշավոր լավատեսությամբ է նայում ՀՀ-Ադրբեջան նախաստորագրված խաղաղության պայմանագրին․ Օվերչուկ
Սեպտեմբերի 04, 2025

ՌԴ-ն զգուշավոր լավատեսությամբ է նայում ՀՀ-Ադրբեջան նախաստորագրված խաղաղության պայմանագրին․ Օվերչուկ

By Սեպտեմբերի 04, 2025 2

ՌԴ-ն զգուշավոր լավատեսությամբ է նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին, որը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում մեծ ներդրում է։ Այս մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Սա ևս մեկ կարևոր ներդրում է Եվրասիական մեծ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում»,- ասել է Օվերչուկը։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։

Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս