Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, սպասվում է, որ տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Այն (առեւտուրը - խմբ.) զգալիորեն կրճատվել է։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ այն կկրճատվի նախորդ տարվա համեմատ երկու անգամ։ Եթե անցյալ տարի կար 12,4 միլիարդ դոլար, ապա այս տարի կլինի վեցի շրջանում, գուցե մի փոքր ավելին»,-ասել է Օվերչուկը։