Ադրբեջանում մարդկանց պատրաստում են ՀՀ-ում բնակության. ՔՊ-ական իշխանության պրոպագանդայի հակառակ կողմը
Սեպտեմբերի 04, 2025

Ադրբեջանում մարդկանց պատրաստում են ՀՀ-ում բնակության. ՔՊ-ական իշխանության պրոպագանդայի հակառակ կողմը

By Սեպտեմբերի 03, 2025 8

Ադրբեջանում մարդկանց պատրաստում են Հայաստանում բնակության. ՔՊ-ական իշխանության պրոպագանդայի հակառակ կողմը, այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և գրանցումը շարունակվում է։

Այսինքն` ադրբեջանական իշխանությունը նույն կերպ շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան տակ ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Այս ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությունը և Հայաստանի ամբողջական զավթմանը հասնելը։

Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների` օրական 250-300 հոգի մոտենում են «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության գրասենյակ և ցանկություն հայտնում կամավոր գրանցվել։

Առավել վտանգն այն է, որ գրանցում են, ոչ միայն 1988-1991 թթ. Հայաստանից գնացածներին, այլ նաև դրանից առաջ «տեղահանվածների» ժառանգներին։

Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական իշխանությունը նպատակ չունի դադարեցնել Հայաստանը զավթելու քաղաքականությունը, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում կա իշխանություն, որը քաղաքական իշխանության մնալը պետակակ շահերից վեր է դասում, քանի դեռ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է տրամադրել ID-ներ (ապագա անձնագրեր), որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը: Կից այդպիսի վկայականներից ևս մեկը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Փաշինյանը հանդիպում է անցկացնում Ճապոնիայի վարչապետի հետ

Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել. ովքեր են նրանք․ «Հրապարակ»

Թրամփը «պատերազմ կսկսի նարկո-ահաբեկչական կազմակերպությունների դեմ». Ռուբիո

Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են փախստականներին հյուրանոցներից տեղափոխել պահեստներ

ԱՄՆ-ում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պուտինի այցը Չինաստան վերածվեց իսկական դիվանագիտական մարաթոնի. ТАСС

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը արդարացված է համարում տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության պատճառով. Զախարովա

Կանանց գերհիշողությունը. ինչպես է գեղեցիկ սեռը տեսնում թաքնված կապերը բիզնեսում

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» մուտքը

«Հրապարակ». Նախագահի երկու թեկնածու կա

«Ժողովուրդ». ԱՄՆ-ից հյուրեր են գալիս Հայաստան. քննարկվելու է 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը»

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող