ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում հարված է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի. զոհվել է 11 մարդ
Սեպտեմբերի 04, 2025

ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում հարված է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի. զոհվել է 11 մարդ

By Սեպտեմբերի 03, 2025 5

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զինվորականները հարված են հասցրել Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մերձակայքում գտնվող նավի, որը տեղափոխում էր թմրանյութեր։ Թրամփի խոսքով՝ գործողության արդյունքում սպանվել է 11 «նարկոահաբեկիչ»։ 

Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

Թրամփի խոսքով՝ ամերիկյան ռազմական գործողության թիրախում են եղել «նարկոահաբեկիչներ» վենեսուելական «Տրեն դե Արագուա» հանցախմբից, որը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ 

«Այն գործում է (խմբ.՝ Վենեսուելայի նախագահ) Նիկոլաս Մադուրոյի վերահսկողության ներքո և պատասխանատու է զանգվածային սպանությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, սեռական թրաֆիքինգի, ինչպես նաև բռնության ու ահաբեկչության գործողությունների համար Միացյալ Նահանգներում և Արևմտյան կիսագնդում: 

Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ահաբեկիչները ծովում էին՝ միջազգային ջրերում, և տեղափոխում էին ապօրինի թմրանյութեր՝ ուղղություն վերցնելով դեպի Միացյալ Նահանգներ: Հարվածի արդյունքում զոհվել է 11 ահաբեկիչ», – գրել է Թրամփը: 

Նա նշել է, որ հարվածի ընթացքում ԱՄՆ ոչ մի զինծառայող չի տուժել: «Խնդրում եմ, թող սա որպես նախազգուշացում ծառայի նրանց համար, ովքեր նույնիսկ մտածում են թմրանյութեր ներմուծել Միացյալ Նահանգներ», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Վերջին շաբաթներին Թրամփի վարչակազմն ուժեղացրել է ռազմական և քաղաքական ճնշումը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ։ Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար Վաշինգտոնը նշանակել է 50 միլիոն դոլար պարգև։ 

Վերջին երկու ամիսներին ԱՄՆ-ն նաև ուժեր է կենտրոնացրել Կարիբյան ծովի հարավում, այդ թվում՝ նավեր և ռազմածովային ուժերի հազարավոր զինծառայողների։

Վենեսուելան արձագանքել է ամերիկյան ուժերի տեղակայմանը։ Մադուրոն նշել է, որ «առավելագույն ռազմական ճնշման պայմաններում Վենեսուելայում հայտարարվել է պաշտպանության առավելագույն պատրաստվածության մակարդակ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Փաշինյանը հանդիպում է անցկացնում Ճապոնիայի վարչապետի հետ

Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել. ովքեր են նրանք․ «Հրապարակ»

Թրամփը «պատերազմ կսկսի նարկո-ահաբեկչական կազմակերպությունների դեմ». Ռուբիո

Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են փախստականներին հյուրանոցներից տեղափոխել պահեստներ

ԱՄՆ-ում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պուտինի այցը Չինաստան վերածվեց իսկական դիվանագիտական մարաթոնի. ТАСС

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը արդարացված է համարում տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության պատճառով. Զախարովա

Կանանց գերհիշողությունը. ինչպես է գեղեցիկ սեռը տեսնում թաքնված կապերը բիզնեսում

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» մուտքը

«Հրապարակ». Նախագահի երկու թեկնածու կա

«Ժողովուրդ». ԱՄՆ-ից հյուրեր են գալիս Հայաստան. քննարկվելու է 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը»

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող