Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել թվային վարորդական վկայականները, պլաստիկը կարող են չունենալ
Սեպտեմբերի 04, 2025

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել թվային վարորդական վկայականները, պլաստիկը կարող են չունենալ

Մեր քաղաքացիների համար հաշվառման քննական ստորաբաժանումների վերաբերյալ մի շարք ծառայությունների մասով նախատեսում ենք ավելի կատարելագործված կարգավորումներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, կառավարության նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշումը։ 

Նա նշեց, որ սեպտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ է մտել թվային վարորդական վկայական և հաշվառման վկայագիր ունենալու կարգավորումները։

Նախարարի խոսքով, նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։ 

«Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ, որով կարգավորվում են վարորդական վկայականին վերաբերող իրավահարաբերությունները։ 

Այսպես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) և Որոշմամբ սահմանված է, որ տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված որակավորման քննությունները դրական հանձնած անձին հատկացվող (այդ թվում՝ փոխանակման կամ կրկնօրինակի տրամադրման) վարորդական վկայականը հանդիսանում է պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտ։

«Արդի ծրագրատեխնիկական զարգացման ժամանակաշրջանում ՀՀ քաղաքացու համար ՀՀ տարածքում վարորդական վկայականի ֆիզիկական առկայությունը կորցրել է իր արդիականությունը, քանի որ դրա ստուգման իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք ապահովված են տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ համակարգերին հասանելիության հնարավորություններով, ինչը լայն հնարավորություն է տալիս՝ անձի վարորդական վկայականի հետ կապված հարցերը պարզելու անմիջապես ցանցային ստուգման (կարգավորումը նախատեսված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025թ. հուլիսի 3-ի ՀՕ-252-Ն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով և ուժի մեջ է մտել 2025թ․ օգոստոսի 2-ից), իսկ ցանցային անհասանելիության դեպքում՝ այդ փաստաթուղթը ՀՀ ՆԳՆ թվային հարթակի միջոցով արտացոլված տարբերակի ստուգման արդյունքում, եթե վարորդն ունենա այդ փաստաթղթերի թվային տարբերակը»։ 

Նախագծով առաջարկվում է նախատեսել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակը, ինչն ազգային վարորդական վկայականի փոխարեն կամ այն տրամադրելու հետ միաժամանակ հասանելի կդարձվի՝

-վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա վարորդական վկայական ստացող անձին,

-գործող ազգային վարորդական վկայականներ ունեցող անձանց դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ,

-այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու կամ փոխանակելու դեպքում։

Առաջարկվում է վկայականի թվային տարբերակները հասանելի դարձնել ՀՀ ՆԳՆ պաշտոնական կայքում՝ նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով (խիստ նույնականացում)` «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում նույնականացում անցնելուց հետո կամ ծառայությունների մատուցման համար ստեղծված պետական բջջային հավելվածի միջոցով»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

ՆԳ նախարարը հայտնեց, որ նախագծով առաջարկվող կարգավորումները բոլորովին չեն սահմանափակի անձի կողմից ազգային վկայական ստանալու իրավունքը, և անձը ցանկացած ժամանակ կարող է ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական գործառույթ իրականացնող քննական ցանկացած ստորաբաժանումից ստանալ Որոշման N 3-րդ հավելվածով սահմանված ազգային վարորդական վկայական, բայց կրկնակի ավել տուրք վճարել, քան միայն թվայինի դեպքւմ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Համացանցում խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ. խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր. ԲՏԱ նախարարություն

Տրանսպորտային կամ բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում. քաղաքապետարան

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները տնտեսության մեջ շատ լավ են զարգանում․ Օվերչուկ

Պոլիտեխնիկական համալսարանի մասնաշենքի 4 հարկերը տրվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանին

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել թվային վարորդական վկայականները, պլաստիկը կարող են չունենալ

Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է․ Օվերչուկ

Google-ում և Youtube-ում համատարած խափանումներ են

Սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Թվային վարորդական վկայականի և տեխանձնագրի տարբերակն ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է․ ՆԳ նախարար

Լոռին ու Արմավիրը նոր մարզպետներ ունեն

ՌԴ-ն զգուշավոր լավատեսությամբ է նայում ՀՀ-Ադրբեջան նախաստորագրված խաղաղության պայմանագրին․ Օվերչուկ

Պուրտուգալիայի հետ խաղից առաջ հրապարակվել են ՀՀ ազգային հավաքականի մարզումների կադրերը

Ոստիկանությունը՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին

Ձերբակալվել է ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը