ՌԴ-ի համար երաշխիքները պետք է ձևակերպվեն իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերում. Պեսկով
Սեպտեմբերի 06, 2025

ՌԴ-ի համար երաշխիքները պետք է ձևակերպվեն իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերում. Պեսկով

By Սեպտեմբերի 05, 2025 7

Ռուսաստանի համար երաշխիքներն ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ պետք է ձևակերպվեն փաստաթղթերում, քանի որ ոչ մեկի խոսքին հավատալ չի կարելի: 

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:

«Մենք լավ փորձ ունենք այստեղ, ուստի, իհարկե, ոչ մեկի խոսքին հավատալ չի կարելի: Անհրաժեշտ են իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր: Եվ այդ փաստաթղթերը պետք է ամրագրեն ցանկացած համաձայնություն», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կարելի է վստահել Արևմուտքի գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում:

Լրագրողը պաշտոնյային հարց է ուղղել՝ արդյոք արդեն կատարվում է նման փաստաթղթերի պատրաստման աշխատանք: 

«Նախ ահրաժեշտ է համաձայնության գալ սկզբունքների շուրջ, ապա այդ սկզբունքները գրել թղթին», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Rate this item
(0 votes)

Լրահոս