Ռուս ուղղափառ եկեղեցին տղամարդկանց թույլատրել է կիսաշրջազգեստ կրել
Սեպտեմբերի 07, 2025

Ռուս ուղղափառ եկեղեցին տղամարդկանց թույլատրել է կիսաշրջազգեստ կրել

By Սեպտեմբերի 05, 2025 7

Ուղղափառությունը չի արգելում տղամարդկանց կիսաշրջազգեստ կրելը։ Այս մասին «Абзац» հրատարակության լրագրողների հետ զրույցում, ըստ 168.am-ի, հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու Իվանովո-Վոզնեսենսկի թեմի հոգևորական Մակարիուսը (Մարկիշ):

Մակարիուսը կիսաշրջազգեստը համեմատել է Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականների հագուստի հետ:

«Այն, որ հոգևորականի հագուստը և կնոջ զգեստի կտրվածքը նույնն են, չի նշանակում, որ կա որևէ բարոյական բովանդակություն, չկա և չի կարող լինել»,- բացատրել է Մարկիշը։

Տղամարդկանց կողմից կիսաշրջազգեստ կրելու թույլտվության վերաբերյալ քննարկումները սկսվել էին օգոստոսի վերջին։

Rate this item
(0 votes)

Լրահոս