ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան 3 կազմակերպության դեմ
Սեպտեմբերի 06, 2025

ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան 3 կազմակերպության դեմ

By Սեպտեմբերի 05, 2025 6

ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան 3 ոչ կառավարական կազմակերպությունների դեմ՝ նշելով, որ դրանք ներգրավված են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի քաղաքացիների ձերբակալությունների, կալանավորումների և հետաքննությունների մեջ՝ առանց հրեական պետության համաձայնության։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այսօր ես պատժամիջոցներ եմ սահմանում երեք օտարերկրյա ՀԿ-ների՝ «Ալ Հաք»-ի, «Ալ Մեզան» մարդու իրավունքների կենտրոնի և Պաղեստինի մարդու իրավունքների կենտրոնի նկատմամբ` համաձայն «Միջազգային քրեական դատարանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին» 14203 կատարողական հրամանագրի։ Այս կազմակերպություններն անմիջականորեն մասնակցել են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի քաղաքացիներին առանց Իսրայելի համաձայնության հետաքննելու, ձերբակալելու, հայտնաբերելու կամ քրեական հետապնդման ենթարկելու ջանքերին», – նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոյի խոսքով` ներկա վարչակազմը հստակ է եղել՝ Միացյալ Նահանգները և Իսրայելը Հռոմի ստատուտի կողմ չեն և, հետևաբար, չեն ենթարկվում ՄՔԴ-ի լիազորություններին:

«Մենք դեմ ենք ՄՔԴ-ի քաղաքականացված օրակարգին, ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ինքնիշխանության անտեսմանը: ՄՔԴ-ի շարունակական գործողությունները վտանգավոր նախադեպ են ստեղծում բոլոր ազգերի համար, և մենք ակտիվորեն կդիմադրենք այն գործողություններին, որոնք սպառնում են մեր ազգային շահերին և խախտում են Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի ինքնիշխանությունը», – նշել է նա։

ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրամաններ է տվել՝ նրանց մեղադրելով Գազայում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար:

Դրանից հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի և չորս դատավորի նկատմամբ: Այնուհետև Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի երկու դատավորի և երկու դատախազի նկատմամբ։

ՄՔԴ-ն դատապարտել է ամերիկյան պատժամիջոցները՝ դրանք անվանելով հարձակում իր անկախության և անաչառության դեմ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պարադոքս. ՀՀ–ում շինարարությունն աճում է, ցեմենտի և շինանյութերի արտադրությունը` նվազում

Եվրոպան սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար․ Գերմանիայի կանցլեր

ԵՄ պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանական Star նավթավերամշակման գործարանի վրա

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում

Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը հանդիպել են․ փոխադարձ այցելություններ են եղել ՀՀ տարածք և Ադրբեջանի տարածք

Ադրբեջանը կարող է Ուկրաինային ոչ միայն կործանիչներ, այլև ռումբեր և ականանետներ փոխանցել. The War Zone

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի դժգոհությանը

Զանգվածային կադրային փոփոխություններ ոստիկանության համակարգում

Խոլերայի համաճարակն ընդգրկել է Եմենի տարածքի 96 տոկոսը. ԶԼՄ

Ինչպե՞ս Սնուփ Դոգը փոխարինվեց Ջենիֆեր Լոպեսով. ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

Ադրբեջան և Հայաստան. Ո՞վ է վերահսկելու խաղաղությունը - Deutsche Welle

Ռուսաստանն ու Չինաստանը փոխում են համաշխարհային գազի շուկան՝ առանց պայմանագրեր կնքելու

Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ

Այսուհետ աշխատանքից կազատեն գործընկերների հետ սիրախաղի համար

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են