Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի հավաքականի խաղերին առանց տոմս կարող են մուտք գործել միայն մինչև 3 տարեկան երեխաները:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։