Ովքեր սպասում էին սենսացիոն սկանդալների, հիասթափվելու են. Արսեն Թորոսյանը՝ տարածվող լուրերի մասին
Սեպտեմբերի 06, 2025

Ովքեր սպասում էին սենսացիոն սկանդալների, հիասթափվելու են. Արսեն Թորոսյանը՝ տարածվող լուրերի մասին

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին:

«Որոշ լրատվամիջոցներ երեկ և այսօր փորձել են «դեղին մամուլի» գործելաոճին հավատարիմ մնալով մտացածին սենսացիաներ ստեղծել, սա դրանցից մեկն է։ «Իրավունք» օրաթերթում հրապարակված տեղեկությունները, թե նախարարությունում իբր «բունտ» է հասունանում, նուրբ ասած իրականությանը չեն համապատասխանում, իսկ ավելի ճիշտ՝ պարզապես սուտ են։

Նախարարությունում որևէ «գաղջ մթնոլորտի» մասին խոսք անգամ լինել չի կարող։ Աշխատանքային միջավայրը կառուցված է փոխադարձ հարգանքի և մասնագիտական պահանջների վրա։ Ովքեր սպասում էին սենսացիոն սկանդալների, հիասթափվելու են։ 

Ինչպես ավելի վաղ նշել եմ` անկանոն շարժումների կողմնակիցը չեմ, բայց և չեմ նախընտրում որոշումները և քայլերը անհարկի հետաձգելու գործելաոճը: Նախարարության առաջիկա անելիքները ամրագրված են ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրով, և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրականացնել այն:

Նախարարությունում իմ միակ «խիստ պահանջը» եղել և մնում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։

Լրատվամիջոցներին կոչ եմ անում զբաղվել իրական տեղեկատվության տարածմամբ, այլ ոչ թե իրենց ընթերցողներին մոլորեցնել կեղծ «բունտերով»։

Հ.Գ. Ավելին ասեմ, դեռ ընդհանուր ժողով էլ չեմ արել. ստի ոտքը իրոք շատ կարճ է»,- գրել է նա:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պարադոքս. ՀՀ–ում շինարարությունն աճում է, ցեմենտի և շինանյութերի արտադրությունը` նվազում

Եվրոպան սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար․ Գերմանիայի կանցլեր

ԵՄ պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանական Star նավթավերամշակման գործարանի վրա

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում

Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը հանդիպել են․ փոխադարձ այցելություններ են եղել ՀՀ տարածք և Ադրբեջանի տարածք

Ադրբեջանը կարող է Ուկրաինային ոչ միայն կործանիչներ, այլև ռումբեր և ականանետներ փոխանցել. The War Zone

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի դժգոհությանը

Զանգվածային կադրային փոփոխություններ ոստիկանության համակարգում

Խոլերայի համաճարակն ընդգրկել է Եմենի տարածքի 96 տոկոսը. ԶԼՄ

Ինչպե՞ս Սնուփ Դոգը փոխարինվեց Ջենիֆեր Լոպեսով. ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

Ադրբեջան և Հայաստան. Ո՞վ է վերահսկելու խաղաղությունը - Deutsche Welle

Ռուսաստանն ու Չինաստանը փոխում են համաշխարհային գազի շուկան՝ առանց պայմանագրեր կնքելու

Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ

Այսուհետ աշխատանքից կազատեն գործընկերների հետ սիրախաղի համար

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են