Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր. Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել հայ պատանու հետ
Սեպտեմբերի 08, 2025

Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր. Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել հայ պատանու հետ

By Սեպտեմբերի 07, 2025 2

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն իր իստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ հայազգի փոքրիկ Ռուբենի հետ, որը երեկ ուղեկցում էր նրան մարզադաշտ։

«Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր։ Շնորհակալ եմ ամեն օրվա սիրո և աջակցության համար։ Հուսով եմ` բոլորը հնարավորություն կունենան հասնել իրենց երազանքներին», – տեսանյութին կից գրել է ֆուտբոլիստըԱվելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ Ռոնալդուի կողքին կանգնած Ռուբենը չի կարողանում զսպել ուրախության արցունքները։

Ի դեպ, Ռուբենը լսողության և խոսքի խանգարումներ ունի։ Նա զբաղվում է ներառական ֆուտբոլով` «Ադապտիվ ֆուտբոլ» ակումբի անդամ է։ Ռոնալդուին տեսնելը եղել է նրա մեծագույն երազանքը։

Ռոնալդուի ռիլը 50 րոպեում հավաքել է 13 մլն դիտում։

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 6-ին, աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիային: Հաջորդ խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանում՝ Իռլանդիայի հետ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուսնի խավարումը մոտենում է գագաթնակետին. Լևոն Ազիզյան

ԱՄՆ-ն պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին․ Թրամփ

Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում, Պուտինը փորձարկում է աշխարհը. Զելենսկի

Հաստատվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Թրամփը չի բացառել, որ կայցելի Ղազախստան

«Լունապարկ»-ից 32-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Թուրքիան հեռախոսազանգերի տևողությամբ Եվրոպայում 1-ինն է

Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր. Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել հայ պատանու հետ

Աբովյան քաղաքի սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

Զախարովան Կալլասին «կրիտիկական անգրագետ» է կոչել

«Հյուսիսային հոսք»-ը պայթեցնելուց կարճ ժամանակ առաջ Բալթիկայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին ընթանում․ Պատրուշև

Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը՝ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

ԵՄ-ն գտնվում է փլուզման փուլում, Ուկրաինան կբաժանվի 3 գոտու. Օրբան

Հռոմի Պապը սրբադասել է 15-ամյա համակարգչային հանճարին՝ նրան առաջին սուրբ-միլենիալ հռչակելով

Պորտուգալիայի հավաքականը անդրադարձել է Ռոնալդուի և հայ փոքրիկի հայտնի դրվագին