ԱՄՆ ներկայացուցիչներին չեն հրավիրել Մոսկվայի Ատոմային համաշխարհային շաբաթին
Սեպտեմբերի 07, 2025

ԱՄՆ ներկայացուցիչներին չեն հրավիրել Մոսկվայի Ատոմային համաշխարհային շաբաթին

By Սեպտեմբերի 07, 2025 2

ԱՄՆ ներկայացուցիչները հրավիրված չեն World Atomic Week («Ատոմային համաշխարհային շաբաթ») միջազգային համաժողովին, որը սեպտեմբերի վերջին կանցկացվի Մոսկվայում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ 

«Ոչ։ Կլինեն, թե ոչ՝ չգիտեմ, բայց հրավիրված չեն»,- ասել է Լիխաչովը ՌԻԱ Նովոստիին՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Սեպտեմբերի 26-ից 30-ը Մոսկվայում՝ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, կանցկացվի World Atomic Week («Ատոմային համաշխարհային շաբաթ») միջազգային համաժողովը՝ նվիրված ատոմային և հարակից ոլորտներին և նվիրված ռուսաստանյան ատոմային ոլորտի 80-ամյակին։ 

Ֆորումը կդառնա ամենամեծ միջազգային հարթակը, որը կհավաքի ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, պրոֆեսիոնալ ատոմագետների, գիտնականների և գործարարների ներկայացուցիչներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս