«Հյուսիսային հոսք»-ը պայթեցնելուց կարճ ժամանակ առաջ Բալթիկայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին ընթանում․ Պատրուշև
Սեպտեմբերի 08, 2025

«Հյուսիսային հոսք»-ը պայթեցնելուց կարճ ժամանակ առաջ Բալթիկայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին ընթանում․ Պատրուշև

By Սեպտեմբերի 07, 2025 2

«Հյուսիսային հոսք»-ի պայթեցումից կարճ ժամանակ առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվել Բալթյան տարածաշրջանում ։ Ասել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը «Կոմերսանտ» թերթին՝ մեկնաբանելով գազատարների վրա ահաբեկչական հարձակումների հետաքննության հետ կապված իրավիճակը։

«Հիմա նրանք նախընտրում են չհիշել, որ բառացիորեն «Հյուսիսային հոսքի» պայթյունի նախօրեին Բալթիկայի այս հատվածում անցկացվել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ»,- ընդգծել է Պատրուշևը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել գազատարների պայթեցման կասկածանքով նախկինում ձերբակալված ուկրաինացիների հայտարարության վրա, ըստ որի՝ նրանց նկատմամբ անցկացվող հետաքննությունը նպատակ ունի մեղքը բարդել Ուկրաինայի վրա և թաքցնել ահաբեկչական հարձակման իրական կազմակերպիչներին ու մասնակիցներին, ովքեր հետաքրքրված են Բալթիկայում լարվածության աճով։

«Տարածաշրջանում իրավիճակի վերլուծությունը հաստատում է նրանց խոսքերը», - ամփոփել է Պատրուշևը։

Rate this item
(0 votes)

Լրահոս