Զախարովան Կալլասին «կրիտիկական անգրագետ» է կոչել
Սեպտեմբերի 08, 2025

Զախարովան Կալլասին «կրիտիկական անգրագետ» է կոչել

By Սեպտեմբերի 07, 2025 2

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի խոսքերը Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման մասին վկայում են նրա բացարձակ անգրագիտության մասին, իր Telegram ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսպես է նա արձագանքել Կալլասի այն հայտարարությանը, որ «չինացիները ակնառու հմտություններ ունեն տեխնոլոգիաների ոլորտում, բայց սոցիալական գիտությունների ոլորտում նրանց նվաճումները զիջում են ռուսներին, ովքեր, իրենց հերթին, այդքան էլ ուժեղ չեն տեխնոլոգիաներում, բայց ուժեղ են սոցիալական գիտություններում»։

«Եթե Ռուսաստանը «այդքան էլ ուժեղ չէ տեխնոլոգիաներում», ո՞վ է կառուցել Ղրիմի կամուրջը։ Ո՞վ է հրթիռներ արձակում Վոստոչնի տիեզերանավից։ Ո՞վ է ստեղծել Օրեշնիկը։ Եվ այլն, և այլն։ Կրիտիկական անգրագետ Կալլաս»,- նշել է Զախարովան։

Rate this item
(0 votes)

Լրահոս