Իսպանիան օդային և ծովային փոխադրումների սահմանափակումներ կմտցնի Իսրայելի դեմ
Սեպտեմբերի 08, 2025

Իսպանիան օդային և ծովային փոխադրումների սահմանափակումներ կմտցնի Իսրայելի դեմ

By Սեպտեմբերի 08, 2025 4

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ իր կառավարությունը մեծացնելու է ճնշումն Իսրայելի դեմ՝ արգելելով այդ երկրի հետ կապ ունեցող նավերն ու ինքնաթիռները, որոնց զենք են տեղափոխում, մուտք գործել իսպանական օդային կամ ջրային տարածք։ 

Այս մասին հայտնում է Reuters-ը։Սանչեսը տեղեկացրել է, որ Իսպանիայի կառավարությունը մեծացնելու է Պաղեստինին հատկացվող օգնությունը ու մտադիր է էմբարգո սահմանել իսրայելական այն արտադրանքների վրա, որոնք կարտադրվեն Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում։

«Մենք հուսով ենք, որ այս միջոցները հավելյալ ճնշում կլինեն վարչապետ Նեթանյահուի և նրա կառավարության նկատմամբ՝ ինչ-որ ձևով մեղմելու պաղեստինցի ժողովրդի կրած տառապանքները»,- նշել է նա։

Իսպանիան նաև արգելելու է մուտքը երկիր ցանկացած մեկի համար, ով ուղղակիորեն մասնակցում է Պաղեստինում իրականացվող գործողություններին, որոնք Սանչեսն անվանել է «ցեղասպանություն»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նեթանյահուն Երուսաղեմում հարձակման ֆոնին հայտարարել է ահաբեկչության դեմ «հզոր պատերազմ» մղելու մասին

Չաբահարի նավահանգիստը կքննարկվի Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի ԱԳՆ-ների մակարդակով

Տոկաևը հայտարարել է, որ պատրաստվում են Աստանայում ընդունել Փաշինյանին ու Ալիևին

Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել. The Moscow Times

Ֆրանսիայում քաղաքական տուրբուլենտությունը կարող է հանգեցնել նաև Մակրոնի հրաժարականին. NYT

Երևանի և Բաքվի միջև համաձայնագրից ոգևորված բացականչությունները փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինվեցին սկեպտիկ գնահատականներով. տեքստում շատ բան համաձայնեցված չէ. Լավրով

Իսպանիան օդային և ծովային փոխադրումների սահմանափակումներ կմտցնի Իսրայելի դեմ

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները վարչապետին վստահություն հայտնելու քվեարկություն կիրականացնեն

Լարված իրավիճակ՝ Թուրքիայում, բախումներ՝ ոստիկանության և ընդդիմության միջև

Երուսաղեմում կրակոցների հետևանքով 5 մարդ է զոհվել

Պարզվել է Աբովյանում ողբերգական դեպքի հետևանքով մահացած եղբայրների ինքնությունը. նամակ են գտել

Խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա համեմատ քիչ է. Ավինյան

1 անձ ձերբակալվել է Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար. ՆԳՆ

Արա Աբրահամյանը վերընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ

Ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ. Կոնջորյան