Հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքները Երևանում գույքահարկի արտոնություն ստացան
Սեպտեմբերի 09, 2025

Հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքները Երևանում գույքահարկի արտոնություն ստացան

By Սեպտեմբերի 09, 2025 4

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ վիրավորված անձանց ընտանիքները Երևանում գույքահարկի արտոնություններ ստացան։Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում։

Գույքահարկի արտոնություններ են շնորհվել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության և մի շարք այլ դեպքերում վիրավորված, զոհված անձանց ընտանիքների անդամներին։

Քաղաքապետարանի որոշմամբ՝ արտոնությունը տարածվում է նաև առաջին և երկրորդ խմբի զինհաշմանդամների, մարտական գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի բնակիչների մի շարք խմբերի համար աղբահանության վճարների արտոնություններ կգործեն։ Աղբի համար չեն վճարի մարտական գործողությունների (Արցախյան պատերազմների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու) ժամանակ զոհված, գերեվարված, անհետ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքի անդամները (երեխաներ, ծնողներ և ամուսին)։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան հարվածներ է հասցրել Սոչիում Պուտինի նստավայրի մոտ

Նեպալի մայրաքաղաքը հրդեհվում է. ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Նեպալում ցուցարարները հարձակվել են բանտի վրա. հարյուրավոր բանտարկյալներ փախուստի են դիմել

Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, փոխե՛ք ձեր խոսույթը, ուզում եմ հաջորդ խորհրդարանում ունենանք նորմալ ընդդիմություն. Ալեն Սիմոնյան

Իսրայելը կրկին լայնածավալ հարձակում է սկսել Սիրիայի վրա

Կատարի մայրաքաղաքում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը․ Իսրայելական բանակ

Պայթյուններ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում

Ֆրանսիայի վարչապետը լքել է Ելիսեյան պալատը՝ Մակրոնին հանձնելով հրաժարականի դիմումը

Նեպալի նախագահի գրասենյակը հերքել է նրա հրաժարականի մասին լուրը. India Today

Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի

Հունգարիան զգուշացրել է Ֆրանսիայում վտանգավոր ուժերի առկայության մասին

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. ռուբլին էժանացել է

Նեպալի նախկին վարչապետի կինը մահացել է իրենց տան վրա հարձակումից հետո. Khabarhub

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

Լեհաստանը սեպտեմբերի 11-ին կփակի Բելառուսի հետ սահմանը. Լեհաստանի վարչապետ