Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև
Սեպտեմբերի 10, 2025

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-10-ն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Պատվիրակության կազմում են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: 

Այցի շրջանակում Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, բրիտանական կողմից՝ Բրիտանական թանգարանի տնօրեն Նիկոլաս Քուլինանը։

Պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամներ, Բրիտանական թանգարանի ստորաբաժանումների ղեկավարներ, հրավիրյալ գիտնականներ: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջույնի խոսքում կարևորել է երկու թանգարանների միջև մշակութային և մասնագիտական երկխոսության խորացման հնարավորությունը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթն ամրագրում է համագործակցության նոր հեռանկարներ: Նրա խոսքով՝ 2024 թ. Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դինամիկ և զարգացող համագործակցության մշակութային օրակարգի կարևոր կետերից է, որը նաև ամուր հիմք է  հետագա համագործակցության զարգացման համար:

Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ հուշագիրը կխորացնի միջմշակութային համագործակցությունը՝ նպաստելով գործընկերության ընդլայնմանը, նոր կապերի ձևավորմանը և մշակութային փոխանակումների զարգացմանը։

Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ  Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և ՄԹ- ում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել են Բրիտանական գրադարան։ Նրանք ծանոթացել են գրադարանի հավաքածուներին և աշխատանքային միջավայրին։ Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն նոր համագործակցության վերաբերյալ։

Նախարարի տեղակալն այցելել է նաև այլ մշակութային հաստատություններ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին