Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշել է, որ այս հանցավոր արարքը բոլոր միջազգային նորմերի, ինչպես նաև Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։