Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՄ գործադիր մարմինը) միության բոլոր 5 երկրներում 38 զբոսաշրջային երթուղիներից բաղկացած ցանկ է մշակել։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը ՌԴ–ում Ղազախստանի դեսպանատանը կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։
ԵԱՏՄ բոլոր երկրները հավանություն են տվել ցանկին, որն այժմ գտնվում է նրանց քննարկման փուլում։ Նշված երթուղիներն ավելի քան 400 զբոսաշրջային օբյեկտ են ներառում։
Այժմ Եվրասիական հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրների կառավարությունները արագացնում են միասնական տեղեկատվական ռեսուրսի ստեղծման աշխատանքները։ Այն օգտակար կլինի և՛ զբոսաշրջային ասոցիացիաների համար գործընկերներ գտնելու առումով, և՛ զբոսաշրջիկների համար. կկարողանան տեղեկություններ ստանալ այն մասին, թե ուր կարելի է գնալ և ինչ տեսնել։
Հիշեցնենք, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանից եկողներն են։ 2025 թ․ հունվար-հուլիսին ՌԴ–ից Հայաստան Հայաստան է ժամանել մոտ 453 հազար մարդ` օտարերկրյա զբոսաշրջիկների ընդհանուր թվի 39%-ը։