«Բոլորն էլ ինչ–որ ժամանակով պաշտոն են զբաղեցնում, հետո այլ աշխատանքով են զբաղվում։ Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել»։ Այսպես Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը ՔՊ վարչության նիստից առաջ պատասխանեց լրագրողների հարցին այն մասին, թե ինչու Փաշինյանը նոր պաշտոնի չի նշանակում իրեն։
Լրագրողների հարցին, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց.
«Կառավարության ներկայացուցիչն եմ»։
Գնել Սանոսյանը հարաժարվեց պատասխանել լրագրողի հարցին այն մասին, թե ինչ կարծիք ունի իշխանությունների կողմից եկեղեցու վերաբերյալ վարվող քաղաքականության մասին։