Ինչպե՞ս է Հայկ Մարությանը Մանումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ այդ հարցն ինձ շատ է հուզում. Ավինյան
Սեպտեմբերի 09, 2025

Ինչպե՞ս է Հայկ Մարությանը Մանումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ այդ հարցն ինձ շատ է հուզում. Ավինյան

Պարոն Զարոկյան, ձեր մատնանշած խեղաթյուրված փաստերի վերաբերյալ երեք բան ասեմ: Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ավագանու անդամ Պեդրո Զառուկյանին։ 

Մինչ այդ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը հայտարարել էր, որ Տիգրան Ավինյանն առանց մրցույթի երկու ընկերության Երևանի փողոցներում գովազդային վահանականեր դնելու իրավունք է տվել, որոնցից մեկը ներկայում Երևան Ավտոբուսի տնօրեն Էդուարդ Այվազյանն է, մյուսը նախարարի խորհրդական։

 Զարոկյանը նշել է, որ Ալբերտ Ազարյանի մարզադպորցը 12 մլն դոլարով կառուցել է մի անձ, որը ՔՊ-ին մերձավոր է։

  «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամն իր ելույթում ցույց տվեց նաև Սևանի ափին գտնվող Տիգրան Ավինյանի հոր առանձնատունը՝ այն որակելով «Դղյակ»։

«Ջակուզի, ջեսկիներով, «Էյ ԹԻ ՎԻ», լողավազան, տեսնես աղջիկներին ով կբերի, երևի Ալեն Սիմոնյանը»,-ասաց Զարոկյանը։

Տիգարն Ավինյանը նշեց, թե Ալբերտ Ազարյանի մարզադպրոց է կառուցվում, որը մեծ նախագիծ է և շինարարը այն պետք է իրականացնի մեկ տարվա ընթացքում։

Քաղաքապետի խոսքով, մեկ անձից գնումների դեպքում էլ 3 ընկերության ուղղվում է գնահարցում և նվազ գին առաջարկողի հետ էլ կնքվում է պայմանագիրը, իսկ մարզադպրոցի կառուցման որոշումը կայացրել է կառավարությունը, որովհետև 2027 թվականին այդ մարզադպորցում պետք է անցկացվի աշխարհի առաջնությունը։

«Ես մեկ-մեկ ապշում եմ, չնայած ապշելու բան չկա։ Գիտեք, կարելի է ամեն ինչի անունը կոռուպցիա դնել, մեկ հարկանի առանձնատունը կարելի է կոչել «դղյակ»։ «Հետք»-ից պարբերաբար հարցումներ եմ ստանում՝ մոտավոր այս բովանդակությամբ՝ մինչև 2018 թվականը դուք սոված էիք, 2018 թվականից հետո կտրուկ հարստացաք։ Հետո հիշեցի, որ 2017 թվականին մի հայտարարագիր ունեի հանձնած, լավ էր հանձնել էի, ֆիքսեցի՝ կներեք ժողովուրդ, միայն ես այդ տարի, 28 տարեկանում, 30 մլն եկամուտ ունեի։ Հասկանում եմ ինչ եք ուզում արած լինել, բայց հենց կոռուպցիայի մասին եք ուզում մտածել, մի հատ առաջարկում եմ մտածենք , օրինակի համար, էն փաստի վերաբերյալ, թե ինչպես է Հայկ Մարությանը մանումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ էդ հարցն ինձ շատ է հուզում»,-Թերթի փոխանցմամբ՝ նշել է Ավինյանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին

Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպшնվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան

Ուկրաինան հարվածներ է հասցրել Սոչիում Պուտինի նստավայրի մոտ

Նեպալի մայրաքաղաքը հրդեհվում է. ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Նեպալում ցուցարարները հարձակվել են բանտի վրա. հարյուրավոր բանտարկյալներ փախուստի են դիմել

Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, փոխե՛ք ձեր խոսույթը, ուզում եմ հաջորդ խորհրդարանում ունենանք նորմալ ընդդիմություն. Ալեն Սիմոնյան

Իսրայելը կրկին լայնածավալ հարձակում է սկսել Սիրիայի վրա

Կատարի մայրաքաղաքում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը․ Իսրայելական բանակ