Իսրայելի պաշտպանության ուժերը (Ցախալ) և Շին Բետ հետախուզական ծառայությունը հայտարարել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությանը, հաղորդում է Times of Israel-ը։
Հայտարարության մեջ ուղղակիորեն չի հիշատակվում Կատարը, սակայն այն հայտնվել է Դոհայում խոշոր պայթյունների մասին հաղորդագրություններից հետո, որտեղ բնակվում Է ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարությունը:
«Թիրախային խմբի ղեկավար անդամները տարիներ շարունակ ղեկավարել են ահաբեկչական կազմակերպության գործունեությունը և անմիջական պատասխանատվություն են կրում հոկտեմբերի 7-ի կոտորածի և Իսրայելի պետության դեմ պատերազմի համար», - ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «քայլեր է ձեռնարկել հարվածից քաղաքացիական անձանց վնասը նվազեցնելու համար», այդ թվում՝ ճշգրիտ կառավարվող զինամթերքի և այլ հետախուզական տվյալների օգտագործման միջոցով։