«Երբ և ինչ միջոցներով են փորձելու ազատելու վեհարանը Կտրիճ Ներսիսյանից». Փաշինյանի մեկնաբանությունը
Սեպտեմբերի 10, 2025

«Երբ և ինչ միջոցներով են փորձելու ազատելու վեհարանը Կտրիճ Ներսիսյանից». Փաշինյանի մեկնաբանությունը

Ես հայտարարել եմ, որ կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգեւոր բովանդակության մեծ միջոցառում. մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական ու բովանդակային հարցերը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ և ինչ միջոցներով են փորձելու ազատելու վեհարանը Կտրիճ Ներսիսյանից։ 

«Այստեղ կարեւոր հանգամանք կա, որ դա պետք է ունենա հոգեւոր բովանդակություն։ Վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում եմ դրա վրա՝ ներկայացնելով, որ այս պրոցեսի նպատակն ինտրիգը չի, կադրային հարց լուծելը չի, այլ նպատակը բացառապես հոգեւոր է, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր նորոգումն է։ 

Այդ կուլմինացիան չի լինելու քաղաքական, հեղափոխական, դա լինելու է բացառապես հոգեւոր, քրիստոնեական արժեքների վրա հիմնված միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, ելույթներ, լինելու են հոգեւոր բովանդակության ելույթներ։ 

Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա։ Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ, ոչինչ չի փրկելու»,–ասաց նա։

Նաս նշեց, որ այս գործընթացին մասնակցելու համար կան չափանիշներ, օրինակ, եթե մարդը չի կարդացել Աստվածաշունչ կամ մկրտված չէ, նա չի կարող մաս կազմել այս պրոցեսին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն Ուկրաինային 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ է  խոստանում ԱԹՍ-ների մշակման համար

Լեհաստանի ՆԳՆ-ն հայտնել է արդեն 12 անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման մասին

Միշուստինը Սերգեյ Սոլոմինին Հայաստանում առևտրային ներկայացուցիչ է նշանակել

Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի

Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան

Ոչ մեկին մի հավատացեք, այդ թվում ինձ. բացեք ու կարդացեք այն, ինչ ստորագրված ու հրապարակված է. Միրզոյան

Սեր և դավաճանություն. ինչն է միավորում անհավատարիմ ամուսիններին

«Երբ և ինչ միջոցներով են փորձելու ազատելու վեհարանը Կտրիճ Ներսիսյանից». Փաշինյանի մեկնաբանությունը

Չինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

Ռազմավարական գործընկերությունն ամուսնություն չէ․ Փաշինյանը արտաքին քաղաքականության մասին

Նեպալի նախկին վարչապետի կինը ողջ է, բայց ծայրահեղ ծանր վիճակում է. Khabarhub

Սահմանազատման գործընթացում կարող են լինել նորություններ. Միրզոյան

Հայ–ամերիկյան համատեղ երկաթուղու հարց է քննարկվում. Միրզոյանը` ապաշրջափակման մասին

Ինչու 2026 թ–ին ՀՀ պաշտպանական ծախսերը չեն ավելանա․ Փաշինյան

Հայաստանում 3 նոր հանրապետական նշանակության մարզադաշտեր կլինեն․ ԿԳՄՍ նախարար