Թրամփն ընթրել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում` հաստատելով, որ Վաշինգտոնը դարձել է անվտանգ
Սեպտեմբերի 10, 2025

Թրամփն ընթրել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում` հաստատելով, որ Վաշինգտոնը դարձել է անվտանգ

By Սեպտեմբերի 10, 2025 4

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ միասին ընթրել է Վաշինգտոնի քաղաքային ռեստորաններից մեկում՝ հայտարարելով, որ դա վկայում է մայրաքաղաքի անվտանգության մասին։

 

Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:Ռեստորանի մուտքի մոտ նախագահը լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը «երկրի ամենավտանգավոր քաղաքներից մեկն է եղել, իսկ այժմ այստեղ ​​նույնքան անվտանգ է, որքան ամբողջ երկրում, ուստի մենք այստեղ ընթրում ենք նախարարների կաբինետի անդամների հետ»։

Նա նշել է, որ դրան նպաստել են մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի միջոցառումները։

 

Թրամփը նաև հայտարարել է, որ, հավանաբար, սեպտեմբերի 10-ին կհայտարարի «մեկ այլ քաղաքի մասին, որտեղ առաջիկայում կձեռնարկի նույն միջոցները»։ռ

Օգոստոսի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի ոստիկանությունը ժամանակավորապես անցել է դաշնային վերահսկողության տակ և հանցագործության դեմ պայքարելու համար քաղաք է ուղարկվել Ազգային գվարդիան։ Ավելի վաղ նա առաջարկել էր զորքեր ուղարկել Չիկագո, Բալթիմոր քաղաքներ և Լուիզիանայի նահանգ։

ԱՄՆ Ազգային գվարդիան զինված ուժերի պահեստազորային ուժ է, որը ներգրավվում է երկրի ներսում արտակարգ իրավիճակների դեպքում, օրինակ՝ բնական աղետների հետևանքները վերացնելու, տարհանումների կամ անկարգությունները ճնշելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության

Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ. ԱՄՆ փոխնախագահ

Նեպալում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Թրամփն ընթրել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում` հաստատելով, որ Վաշինգտոնը դարձել է անվտանգ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, այնուհետև 5-7 աստիճանով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին

Կոստանյանը և ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ

Օրինազանց միգրանտներին մեկ օր է մնացել Ռուսաստանում իրենց կացությունն օրինականացնելու համար

Դադարեցնում ենք երկկողմանի աջակցությունը Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար

ՄԱԿ-ում աշխատանքն է սկսել Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը

Թրամփը դժգոհ է. «Դա Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իմ»

Սա Իսրայելի կողմից ազդանշան է, որ միջնորդները կդառնան քավության նոխազ. Կատարի ԱԳՆ խոսնակ

Փեզեշքիանը կոչ է արել իսլամական երկրներին միավորվել՝ զսպելու իսրայելական ագրեսիան

Ռուսական անօդաչու թռչող սարքի ներխnւժումը Լեհաստան միտումնավոր էր. Կալլաս