Ֆրանսիայում սկսվել է դատավարություն անեսթեզիոլոգ Ֆրեդերիկ Պեշեի դեմ, որը մեղադրվում է 30 բուժառուների՝ մեծահասակների և երեխաների, դիտավորյալ թունավորելու մեջ, բուժառուների տասներկուսը մահացել են 2008-2017 թվականներին, հաղորդում է CBS News-ը։
Բեզանսոնի արևելյան կլինիկայի բժիշկները կասկածվում են ինֆուզիոն տոպրակները մանիպուլյացիայի ենթարկելու մեջ. ենթադրաբար, սրտի կաթված առաջացնելու համար կալիում կամ լիդոկաին են ավելացրել, ապա հաղթականորեն կանգնեցրել են այն՝ գործընկերներին «հերոսական» ունակություններ ցուցադրելով։
Գործը բացահայտվել է Սանդրա Սիմարի հետ տեղի ունեցած միջադեպից հետո. 2017 թվականի հունվարին վիրահատության ժամանակ նրա սիրտը կանգ է առել։ Ինֆուզիոն տոպրակում նորմայից հարյուրավոր անգամ ավելի կալիում է հայտնաբերվել։ Հենց Պեշեն է միջամտել՝ և փրկել կնոջ կյանքը։
Տուժածների թվում էին չորսամյա Թեդին, որը նշիկների հեռացման ժամանակ երկու սրտի կանգ էր ունեցել, իսկ պլանային վիրահատության ժամանակ մահացել է 89-ամյա մի բուժառու։
Մեղադրող կողմը պնդում է, որ Պեշեն միտումնավոր է ստեղծել այս արտակարգ իրավիճակները՝ իր հետ ընդհարումներ ունեցող գործընկերների հեղինակությունը խաթարելու և փրկչի դերում հանդես գալու համար։ Այժմ նա 53 տարեկան Պեշեն դատական հսկողության տակ է և 2023 թվականին ժամանակավորապես թույլատրվել է աշխատել միայն այն պայմանով, որ հիվանդների հետ շփում չունենա։
Դատավարությունը սկսվել է 2025 թվականի սեպտեմբերի 8-ին և, ինչպես սպասվում է, կտևի մինչև դեկտեմբեր։ Մեղավոր ճանաչվե:լու դեպքում բժիշկը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել։
Ֆրեդերիկ Պեշեն հերքում է մեղադրանքները և ամեն ինչի համար վկայակոչում է գործընկերների «սխալները»։ Սակայն մեղադրող կողմը պնդում է, որ իրենք բախվում են ֆրանսիական արդարադատության մեջ աննախադեպ գործի, որտեղ փրկությունը վերածվում է զենքի, իսկ օգնությունը՝ ծուղակի: