ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության
Սեպտեմբերի 10, 2025

ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության

By Սեպտեմբերի 10, 2025 3

Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների անցկացման արդյունքում ևս 11 կազմակերպության (մոտ 10 հեկտար) տրվել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Այսպիսով, արդեն 32 կազմակերպության (մոտ 95 հեկտար) թույլատրվել է ծաղկի արտահանումը այդ երկիր:

Առաջիկայում կտրամադրվեն արտահանման նոր արտոնագրեր նոր կազմակերպությունների։

Հիշեցնում ենք, որ, համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթի (այսուհետ՝ Հիմնադրույթ), բեռի նշանակման վայրերում բեռները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հսկողության. ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության ձեր գործընկերները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ մեկ աշխատանքային օրվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորին»-ին տեղեկացնել նշանակման վայր բեռի ժամանման մասին, որպեսզի իրենց աշխատակիցները հնարավորություն ունենան բեռի ժամանման վայրում իրականացնել կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանում 3 նոր հանրապետական նշանակության մարզադաշտեր կլինեն․ ԿԳՄՍ նախարար

Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Ռուսաստանի նախագահին

Սիգուրնի Ուիվերը «Ավատար» ֆիլմի շարունակության մասին. «Այն նույնքան արդիական է, որքան էպիկական»

Հնարավոր է` ՀՀ–ում ֆիլմերի հայերեն պարտադիր թարգմանություն ներդրվի 2026 թվականից

Խոշոր չափի համակարգչային հափշտակություն Հայաստանում. մեկ անձ կալանավորվել է

ԱԷՄԳ-ի հետ նոր համաձայնագիրը բավարարում է Իրանի բոլոր պահանջները․ Աբաս Արաղչի

Շիրակի թեմի առաջնորդի լիազորությունները կկատարի Նարեկ եպիսկոպոս Ավագյանը

Փաշինյանը «հետ չի կանգնել» Էջմիածնում հոգևոր մեծ հավաք կազմակերպելու մտքից. Ալեքսանյան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Հայաստանին է մոտենում տեղումնաբեր ցիկլոն. շրջաններում անձրևներ կտեղան. Սուրենյան

Իշխանափոխության 2 ձև կա. մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք՝ Նեպալի՞, թե՞ Ֆրանսիայի օրինակը. Սերժ Սարգսյան

Սարսափելի հետևանքներ կլինեն․ Կրեմլ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն Իռլանդիայի դեմ խաղում՝ ըստ Sofascore-ի

Apple-ը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի iPhone 17-ը