Սեպտեմբերի 26-30-ը Մոսկվայում անց է կացվելու Համաշխարհային ատոմային շաբաթը՝ «World Atomic Week»-ը, որը մի հարկի տակ է հավաքելու աշխարհի տարբեր երկրների առաջնորդների, որոնք զարգացնում են ատոմային ծրագրեր իրենց երկրներում:
Միջոցառմանը հրավիրված է նաև Նիկոլ Փաշինյանը և, ըստ MediaHub-ի աղբյուրի, Փաշինյանը մեկնելու է Մոսկվա: Ավելին՝ նա ակնկալում է առանձին հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չէր բացառել, որ Փաշինյանը կմասնակցի «World Atomic Week»-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում