Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ընտրանուն։
Sofascore-ը ներկայացրել է մեր ընտրանու ֆուտբոլիստների գնահատականները։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Էդուարդ Սպերցյանը։ Նա ստացել է 8,4 գնահատական։