ՀՀ քննչական կոմիտեն խոշոր չափի համակարգչային հափշտակության դեպք է բացահայտել։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ խմբի անդամները 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 40 դրվագ նույնաբնույթ գործողություններով համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել ուրիշի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 12 մլն 150 հազար դրամ:
Վ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Վ.Պ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: