ՀՀ ՔԿՀ–ներում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար. նախարար
Սեպտեմբերի 11, 2025

ՀՀ ՔԿՀ–ներում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար. նախարար

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առաջիկայում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` անդրադառնալով ՔԿՀ–ներում մահվան դեպքերի աճին։ 

«Ձեռնարկել ենք խցային պայմանների վերանայման գործընթաց ու առաջիկայում կունենանք հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք` զրկված լինելով իրենց կյանքին վերջ տալու հնարավորությունից, կամ մինիմումի կհասցնենք այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել կյանքին վերջ տալու նպատակով»,– հայտարարեց նախարարը։ 

Նրա խոսքով` մտածում են նաև ժամանակավոր խցերի մասին, որոնք զինված կլինեն տեսախցիկներով, և այդտեղ կտեղափոխվեն այն անձինք, որոնք ինքնավնասման հակվածության սուր իրավիճակում են գտնվում։

Ըստ Գալյանի` ՔԿՀ–ներում մահվան դեպքերի աճը խիստ մտահոգիչ է, և նախարարությունն ամեն ինչ անում է այդ դեպքերի քանակը նվազեցնելու ուղղությամբ։ Նախարարը նշեց, որ այդ մահվան դեպքերի միայն մի մասն է ինքնասպանություն։

«Կարիք կա անհատապես աշխատելու բոլոր այն անձանց հետ, որոնք ինքնավնասման հակում ունեն։ Այդ առումով արդեն ավարտին ենք հասցնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որպեսզի նրանց հետ տարվող աշխատանքը լինի ավելի թիրախային»,– հավելեց նախարարը։

Գալյանը կարծում է, որ համալիր աշխատանքի արդյունքում առաջիկայում կկարողանան հասնել ցավալի դեպքերի նվազման։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում

Քենդալ Ջենները պլանավորում է լքել պոդիումը հանուն ինտերիերի դիզայնի

Հայերը գնալու են, Ադրբեջանից բենզինն ավելի էժան առնեն, գան․ Ալեն Սիմոնյան

Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում

Մոսկվայում Փաշինյան–Պուտին հանդիպում կկայանա

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ՔԿՀ–ներում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար. նախարար

Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին

Եվրոն էժանացել է, իսկ  դոլարի փոխարժեքն աճել է

Սրբուհի Գալյանը մեկնաբանել է իր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը

Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը. ԱԳՆ

Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի մահվան առնչությամբ ԱՄՆ-ի ողջ տարածքում կխոնարհվեն դրոշները

Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում

Թուրքական մեդիակայսրության ընկերություններում զանգվածային ձերբակալություններ են իրականացվել

Թուրքիան մինչև տարեվերջ սկսելու է 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձնական նախագիծ