Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին ՀՀ իշխանությունների օրակարգում չկա։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք` ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։
Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։