Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում
Սեպտեմբերի 11, 2025

Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում

Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղկավարությամբ, փոխադարձ այցելություններ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի մերձսահմանային՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային տարածքներ: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

 

Նշենք, որ պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, արտգործնախարարության և տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Քենդալ Ջենները պլանավորում է լքել պոդիումը հանուն ինտերիերի դիզայնի

Հայերը գնալու են, Ադրբեջանից բենզինն ավելի էժան առնեն, գան․ Ալեն Սիմոնյան

Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում

Մոսկվայում Փաշինյան–Պուտին հանդիպում կկայանա

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ՔԿՀ–ներում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար. նախարար

Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին

Սրբուհի Գալյանը մեկնաբանել է իր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը

Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը. ԱԳՆ

Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի մահվան առնչությամբ ԱՄՆ-ի ողջ տարածքում կխոնարհվեն դրոշները

Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում

Թուրքական մեդիակայսրության ընկերություններում զանգվածային ձերբակալություններ են իրականացվել

Թուրքիան մինչև տարեվերջ սկսելու է 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձնական նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է պաշտպանության համար գրեթե 900 միլիարդ դոլարի հատկացումը

Մասկն առաջինն է, ում կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը