Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից. «Հրապարակ»
Սեպտեմբերի 11, 2025

Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից. «Հրապարակ»

By Սեպտեմբերի 11, 2025 2

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից, եւ ոմանք քննարկում են Գալյանի ազատման հարցը։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված դժգոհությունը, չեն ասում։ 

Նշում են, որ բարդ եւ առանցքային ոլորտ է, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել։ Գալյանը նախարար է նշանակվել անցած նոյեմբերին, մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալն էր՝ համակարգում էր ապօրինի գույքի բռնագանձման գործերը, սակայն այստեղ էլ մեծ միջոցներ են ծախսվել, բայց իրական արդյունք չկա։

Նա պարբերաբար լեզվակռվի մեջ է ընկնում լրագրողների հետ, անհավասարակշիռ է։ Ինչպես նաեւ՝ նրա անձնական կյանքն է քննարկման առարկա դարձել»:

Մանրամասները՝ այստեղ:

Rate this item
(0 votes)

Լրահոս