Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները
Սեպտեմբերի 11, 2025

Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները

By Սեպտեմբերի 11, 2025 2

Մոսկվայի «Авиапарк» առևտրի կենտրոնում փակվել են Էմին Աղալարովի Forte Bello, Zafferano և «Էդոկո» ռեստորանները՝ AgalarovRest ընկերության կողմից անկախ նախագծերի վրա կենտրոնանալու ծրագրերի պատճառով։ Այս մասին 24news-ի փոխանցմամբ՝ТАСС-ին հայտնել են Agalarov Development ընկերության մամուլի ծառայությունից։

«AgalarovRest-ի ներկայիս ռազմավարության շրջանակում ընկերությունն առևտրի կենտրոններում տեղակայված օբյեկտներից իր ուշադրությունը տեղափոխում է անկախ նախագծերի վրա»,- ТАСС-ին հայտնել են Agalarov Development-ից։

Ըստ NF Group-ի մանրածախ անշարժ գույքի բաժնի տարածաշրջանային տնօրեն Եվգենյա Խակբերդիևայի՝ Էմին Աղալարովի ռեստորանները փակվել են ոչ միայն «Авиапарк»-ում, այլև այլ վայրերում։

«Հիմնական պատճառն այն է, որ հաստատությունները դարձել են նվազ արդյունավետ։ Դրանք աշխատել են միջին և բարձր հատվածներում, որտեղ լսարանը սպասում է կոնցեպտների, ծառայության և առաջարկի անընդհատ թարմացումների»,- նշել է Խակբերդիևան ТАСС-ի հետ զրույցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս