Նեպալում անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 34-ի
Սեպտեմբերի 11, 2025

Նեպալում անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 34-ի

By Սեպտեմբերի 11, 2025 3

Նեպալում առնվազն 34 մարդ է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել սեպեմբերի 8-ին և 9-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով:  Այս մասին հաղորդում է Khabarhub լրատվական հարթակը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը: 

Ըստ գերատեսչության տվյալների՝ Նեպալի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 1338 մարդ:

Շաբաթվա սկզբին Կատմանդուում և Նեպալի մյուս քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ բողոքի ցույցերից հետո: Դրանք հանգեցրել են երկրի վարչապետի հրաժարականին: Բողոքի ցույցերի հիմնական մասնակիցներ են դարձել ուսանողները և Gen-Z երիտասարդական շարժման ակտիվիստները: Ցուցարարները հրկիզել են պետական հիմնակությունների շենքեր, այդ թվում՝ խորհրդարանի, Գերագույն դատարանի, դատախազության շենքերը, և հարձակվել են քաղաքական գործիչների և պաշտոնյաների տների վրա։ Երկրում սահմանվել է պարետային ժամ։ 

Սեպտեմբերի 9-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին իշխանությունները վերացրել են սոցիալական ցանցերի արգելքը։ Սեպտեմբերի 10-ին Gen-Z շարժման ներկայացուցիչները հանդիպել են Նեպալի բանակի շտաբի պետ Աշոկ Ռաջ Սիգդելի հետ՝ քննարկելու ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը։ Ժամանակավոր կաբինետի ղեկավարի պաշտոնում հավանություն է տրվել Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկիի թեկնածությանը, որը հայտարարել է այդ պաշտոնն ստանձնելու պատրաստակամության մասին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ը չեղյալ կհայտարարի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի մահից ուրախացած օտարերկրացիների վիզաները

Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված մեքենաների հափշտակության դեպքեր

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբшկալել է Թուրքիայով պшյթnւցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ

Երկրի վրա գեոմագնիսական վիճակը կվատթարանա

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը կարող է արագ կազմակերպվել, եթե անհրաժեշտ լինի. Պեսկով

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ ողջ առևտուրը դադարեցնելու մասին օրինագիծ

Հայաստանը վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզայի համաձայնագիրը

Կրասնոդարի օդանավակայանը այսօր բացվել է չվերթների սպասարկման համար

Այսօր Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ

Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ . Տեսանյութ

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը

Փաշինյանը Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցերը քննարկել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին

Ինչից է զզվում Մբապեն ֆուտբոլի աշխարհում

Եկամուտների հայտարարագիր է ներկայացրել մոտ 92 հազար քաղաքացի