Արաբական և իսլամական երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողովը՝ կապված Դոհայի վրա Իսրայելի հարձակման հետ, տեղի կունենա Կատարի մայրաքաղաքում սեպտեմբերի 14-15-ը։
Այս մասին հայտնում է Կատարի ազգային լրատվական գործակալությունը։
«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կատարը կիրակի օրը կհյուրընկալի արտաքին գործերի նախարարների նախապատրաստական հանդիպումը, որին կհաջորդի սեպտեմբերի 14-15-ը Դոհայում կայանալիք արաբա-իսլամական գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվի Իսրայելի հարձակումը Կատարի Պետության վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Այս պահին չկան տեղեկություններ, թե իսլամական և արաբական երկրների որ առաջնորդները կմասնակցեն գագաթնաժողովին։