Եվրահանձնաժողովը 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային G7-ի վարկային նախաձեռնության շրջանակներում
Սեպտեմբերի 11, 2025

Եվրահանձնաժողովը 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային G7-ի վարկային նախաձեռնության շրջանակներում

By Սեպտեմբերի 11, 2025 1

Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային ևս 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին՝ ԵՄ-ի կողմից G7-ի երկրներին վարկ վճարելու հաշվին։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ: 

«Եվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է իր բացառիկ մակրոֆինանսական օգնության վարկի ութերորդ տրանշը՝ 1 միլիարդ եվրոյի չափով, որն էլ ավելի է ամրապնդում ԵՄ-ի դերը որպես Ուկրաինայի ամենամեծ դոնոր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մակրոֆինանսական օգնությունն, ընդհանուր առմամբ, կազմում է 18,1 միլիարդ եվրո և ԵՄ-ի ներդրումն է G7-ի նախաձեռնությանը՝ արտակարգ եկամուտների ստացման արագացման (ERA) համար վարկեր տրամադրելու նպատակով։ Նախաձեռնությունն ուղղված է Ուկրաինային շուրջ 45 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելուն, հիշեցրել են Եվրահանձնաժողովում։

Հաշվի առնելով վերջին վճարումը՝ 2025 թ. սկզբից ի վեր մակրոֆինանսական օգնության շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի կողմից Ուկրաինային տրամադրված աջակցության ընդհանուր ծավալը հասել է 10 միլիարդ եվրոյի։ 

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը ռազմական ծախսերի համար Ուկրաինային 6 միլիարդ եվրո կհատկացնի ԵՄ-ի վճարումից՝ ERA վարկային նախաձեռնության շրջանակներում։

«G7-ի գծով գործընկերներից ERA վարկերը, ինչպես նաև Եվրամիության վարկը մակրոֆինանսական օգնության շրջանակներում, մարվում են ԵՄ-ում գտնվող անշարժացված ռուսական պետական ​​ակտիվներից ստացված միջոցների հաշվին», – պարզաբանել է Եվրահանձնաժողովը։

Կիևին Եվրամիության կողմից տրամադրված օգնության ընդհանուր գումարը գերազանցել է 170 միլիարդ եվրոն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանը վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզայի համաձայնագիրը

Կրասնոդարի օդանավակայանը այսօր բացվել է չվերթների սպասարկման համար

Այսօր Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ

Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ . Տեսանյութ

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը

Փաշինյանը Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցերը քննարկել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին

Ինչից է զզվում Մբապեն ֆուտբոլի աշխարհում

Եկամուտների հայտարարագիր է ներկայացրել մոտ 92 հազար քաղաքացի

Նեպալում անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 34-ի

ԱՄՆ-ն որոշել է վերաբացել իր դեսպանատունը Մինսկում

Դոհայում տեղի կունենա իսլամական և արաբական երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Թրամփը Լուկաշենկոյին զարմանալի նվեր է արել

Լատվիան փակում է օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանի իշխանությունները դիմել են քաղաքացիներին. «Խնդրում եմ, աղաչում եմ»

Հայաստանն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ