ԱՄՆ Պեքարտուղարությունը «համապատասխան միջոցներ կձեռնարկի» Միացյալ Նահանգներում գտնվող այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր «փառաբանում, ռացիոնալիզացնում կամ ծաղրի են ենթարկում» Չառլի Քըրքի մահը, հինգշաբթի հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։
Լանդաուն շեշտել է, որ նման գործողությունները կարող են վիզաների չեղարկում ներառել։
«Առաջատար քաղաքական գործչի նախօրեին կատարված սարսափելի սպանության լույսի ներքո ես ուզում եմ ընդգծել, որ բռնությունն ու ատելությունը փառաբանող օտարերկրացիները մեր երկրում ողջունելի չեն։ Ես վրդովված էի՝ տեսնելով, թե ինչպես են սոցիալական ցանցերում որոշ մարդիկ փառաբանում, ռացիոնալիզացնում կամ նվազեցնում այս իրադարձությունը, և ես հանձնարարել եմ մեր հյուպատոսական պաշտոնյաներին համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Խնդրում եմ, անհարմար մի զգացեք և ինձ տեղեկացրեք օտարերկրացիների նման մեկնաբանությունները, որպեսզի (Պեքարտուղարությունը) կարողանա պաշտպանել ամերիկյան ժողովրդին»,- X սոցիալական ցանցի էջում գրել է դիվանագետը:
Լանդաուն ընդգծել է, որ կհանձնարարի վիզաներ տրամադրող հյուպատոսական աշխատակիցներին վերահսկել իր գրառման մեկնաբանությունները։
Չառլի Քըրքի վրա կրակոցի մասին մեկ այլ գրառման առնչությամբ առանձին գրառմանն ի պատասխան՝ Լանդաուն նշել է, որ եթե որևէ մեկը իմանա հեղինակի անունը, «մենք կչեղարկենք նրա վիզան։ Անհապաղ։ Թեև կասկածում եմ, որ նա վիզա ունի»։