Այո', «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, դետալները քննարկվում են. ՊԵԿ նախագահ
Սեպտեմբերի 12, 2025

Այո', «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, դետալները քննարկվում են. ՊԵԿ նախագահ

By Սեպտեմբերի 12, 2025 0

«Թրամփի ուղին» ենթադրում է մաքսային ծառայության առկայություն, և այո ևս մեկ անգամ վերահաստատում եմ որ մաքսային ծառայությունը այդտեղ գործելու է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ԱԺ–ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Թրամփի ուղի» կոչվող այս ճանապարհային հանգույցում արդյոք մաքսային համակարգը գործելու է և ի՞նչ կարգով է գործելու։ 

«Ինչ վերաբերում է դետալներին դեռ դեռ քննարկման առարկա են, բայց նաև Ես հայտարարել եմ իմ հարցազրույցի ժամանակ, որ այնուամենայնիվ անկախ դրանից, մեր ընդհանուր քաղաքականությունը մաքսային տոտալ է։ Այսինքն մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում, որոնց ինչ-որ մասի մասին երեկ խոսեցի»,–ասաց նա։ 

Ճշտող հարցին, թե  այդ ճանապարհային հանգույցը կամ ճանապարհը իրենից ի՞նչ է ներկայացնում, ԵԱՏՄ-ի կանոնները որքանո՞վ են գործելու այդ ճանապարհի վրա, գործելու են, թե չեն գործելու, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Թրամպի ուղղու հետ կապված հստակությունն այն է, որ այդ դրույթներն են հստակ հիմնավորում, որ մաքսային ծառայություն լինելու է։ Ինչ վերաբերում է մաքսային ծառայության դետալներին, դրանք հիմա ակտիվ քննարկվում են»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին. ՊՆ խոսնակ

Հայտնի է ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմը

Օկուպացված Արցախում ձերբակալվել են Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցներ

Խաբեբաները որևէ ցուցակ չպետք է սողոսկեն. Մալյան

Պուտինին և Թրամփին առաջարկել են հանդիպել Ղրիմում

Ինչպես է Ռուբեն Ռուբինյանը Մարգարայի կամրջի վրա դիմավորում է Սերդար Քըլըչին. Տեսանյութ

Եվս մեկ երկիր ցանկանում է փակել Բելառուսի հետ սահմանը

Հարցումները ցույց են տվել՝ ռուսների մեծամասնությունը վստահում է Պուտինին

Մայր Աթոռը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ. դատապարտում ենք պատգամավորի պախարակելի արտահայտությունները. Տեր Եսայի քահանա Արթենյան

Ֆրանսիան հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ

Ով է լինելու ՔՊ վարչության «կինդեր սյուրպրիզը»․ «Հրապարակ»

ՔՊ-ում սկսել են պաշտոնների բաժանումը. «Հրապարակ»

Ադրբեջանի հետ սահմանագծումը կարող է շարունակվել Սյունիքում

Ալբանիան նախարար է նշանակել ԱԲ–ին, որը կղեկավարի պետգնումները. ԶԼՄ

Նոր Զելանդիան և Ճապոնիան նվազեցրել են ռուսական նավթի գնի վերին շեմը և ընդլայնել պատժամիջոցների ցանկը