Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին անակնկալ այց է կատարել Կիև: Այս մասին գրել է The Guardian-ը:
Այցի նպատակն է աջակցել վիրավոր ուկրաինացի զինվորներին։
«Մենք չենք կարող կանգնեցնել պատերազմը, բայց կարող ենք անել ամեն ինչ, որպեսզի օգնենք զոհերին ապաքինվել», – ասել է արքայազն Հարրին՝ ընդգծելով պատերազմի «մարդկայնացման» և աշխարհին դրա հետևանքների մասին հիշեցնելու կարևորությունը։
Invictus Games հիմնադրամի հետ համատեղ նա նախատեսում է մշակել նախաձեռնություններ՝ վիրավոր զինվորներին վերականգնելու համար ամբողջ Ուկրաինայում, որտեղ մոտ 130,000 մարդ անդառնալի վնասվածքներ է ստացել։