iPhone 17-ին հիացմունքի փոխարեն երկրպագուները դիմավորել են հիասթափության հոգոցներով․ NYP
Սեպտեմբերի 12, 2025

iPhone 17-ին հիացմունքի փոխարեն երկրպագուները դիմավորել են հիասթափության հոգոցներով․ NYP

By Սեպտեմբերի 12, 2025 2

Apple-ը ներկայացրել է երկար սպասված iPhone 17 շարքը, սակայն հիացմունքի փոխարեն օգտատերերը այն դիմավորել են հիասթափության հոգոցներով, գրում է NYP-ն։

Նոր մոդելները՝ iPhone 17-ը, iPhone 17 Pro-ն, iPhone 17 Pro Max-ը և գերբարակ iPhone Air-ը, խոստանում են ավելի հզոր չիպեր, բարելավված մարտկոցի աշխատանքային ժամանակ և տեսախցիկներ՝ նախորդ մոդելների համեմատ չորս անգամ ավելի բարձր լուծաչափով։ Սակայն նույնիսկ այս նորամուծությունները չեն կարողացել «նվաճել» երկրպագուներին։

Դժգոհության հիմնական պատճառը արմատապես փոփոխված դիզայնն էր։ iPhone 17 Pro-ն և 17 Pro Max-ը ստացել են լայն տեսախցիկ, որը զբաղեցնում է պատյանի ամբողջ վերին երրորդ հատվածը, իսկ հետևի վահանակն այժմ ապակուց է՝ նոր հյուսվածքով՝ հարմար անլար լիցքավորման համար։ 

Նոր մոդելների առաջին լուսանկարները, որոնք համացանցում հայտնվել էին պաշտոնական հայտարարությունից առաջ, արդեն իսկ առաջացրել են մեկնաբանությունների փոթորիկ, և դիզայնի հաստատումը միայն սրել է քննադատությունը։ 

«iPhone 17 Pro-ն պատմության մեջ ամենատգեղ iPhone-ն է», - գրել է օգտատերերից մեկը։ «Այն նման է տգեղ Android-ի։ Ամենևին էլ Apple չէ», - հավելել է մեկ ուրիշը։ «Սթիվ Ջոբսը բոլորին կհեռացներ աշխատանքից այս դիզայնի համար», - նշել է երրորդը։ 

Հատկապես բուռն քննարկվում է նոր գունային պալիտրան՝ արծաթագույն, մուգ կապույտ և տիեզերական նարնջագույն։ Շատերը համարձակ նարնջագույնը չափազանցված են համարել, իսկ դասական սևի բացակայությունը դժգոհություն է առաջացրել. «Սև iPhone 17 Pro-ի բացակայությունը պարզապես աբսուրդ է»։ 

Նոր սմարթֆոնների նախնական պատվերները սկսվում են սեպտեմբերի 12-ին, իսկ պաշտոնական վաճառքը՝ սեպտեմբերի 19-ին։ 256 ԳԲ հիշողությամբ iPhone 17 Pro-ն կարժենա 1099 դոլար՝ նույն գինը, ինչ նախորդ տարվա մոդելը, բայց առանց ավելի քիչ հիշողությամբ տարբերակի՝ 999 դոլարով։

Rate this item
(0 votes)

Լրահոս